«Չէիք սպասո՞ւմ․․․»․ Անժելա Սարգսյանն ու Գայանե Ասլամազյանը հաշտվել են․ տեսանյութ


Տարիներ առաջ Անժելա Սարգսյանի անվան շուրջ բարձրացված աղմուկը մեծ ու երկարատև քննարկումների և քննադատությունների ալիք էր  բարձրացրել։

Այդ քննադատություններն ասես ավարտ չունեին։ Դրան հետևեց նրա գործընկերների, ընկերուհիների քննադատությունները և խզվեց նրանց մտերմիկ կապը։ Գործընկերների մեջ էր նաև Գայանե Ասլամազյանը, ով քննադատում էր Անժելա Սարգսյանին։

Այդ ընթացքում նրանք նկարահնվում էին նույն սերիալում։ Ի վերջո Անժելա Սարգսյանը փոխեց բնակության վայրը և հաստատվեց Ամերիկայում։ Այժմ՝ երկար տարիներ անց, դերասանուհին կարողացել է ուժեղ լինել և շարունակել ապրել լիարժեք կյանքով։

Հիշեցնենք , որ Գայանե Ասլամազյանը նույնպես բնակվում է Ամերիկայում։ Եվ ահա, այսքան տարի անց ընկերուհիների միջև սառույցն ասես հալվում է։ Դա է փաստում Անժելա Սարգսյանի հանրայնացրած կադրերը Գայանե Ասլամազյանի մասնկացությամբ, որը դերասանուհին մակագրել է․ «Չէիք սպասո՞ւմ․․․»։

Այս  տարիների ընթացքում  նրանք երբևիցե չեն շփվել։ Այս մասին առավել մանրամասն դիտեք վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: