«Շոկի մեջ եմ․․․»․ որդեկորույս մոր առաջին հանդիպումը նորածին որդու հետ․ տեսանյութ


Մեր երկրում և մեր կողքին ապրում են մայրեր, որոնք անվերջանալի կարոտ ունեն իրենց սրտերում։ Այդ անմեղմելի ցավը չփարատվող է և չվերջացող։

Նրանք հերոս են ծնել և այսօր թողել հայրենիքի գրկում փարված։ Նրանք անկոտրում են և նրանց կոտրել հնարավոր չէ։ Եվ դրա վառ ապացույցը նրանց մեկ անգամ ևս մայրանալու մեծ ցանկությունն է, հայրենիքին կենդանի հերոսներ պարգևելու անհագ ձգտումը։

Եվ ահա այդ մայրերից մեկը հերթական բարի լուրն է հղում բոլոր բոլորին։ Ներկայացնում ենք հերոս Արսեն Գրիգորյանի հերոս մայրիկի հերոսական քայլը։

Նելլի Գրիգորյանը մայրացել է։ Լույս աշխարհ է եկել նրա զավակը։ Նա որդի է ունեցել։ Ամուսնու հետ ցանկացել են, որ տանը կրկին հնչեն մայր և հայր բառերը։

Արսենն ընտանիքի միակ զավակն է եղել, չարաբաստիկ պատերազմը խլեց այդ միակին իրենցից։ Վարը ներկայացված տեսանյութում այս մասին առավել մանրամասն իմացեք։


Понравилась статья? Поделиться с друзьями: