«Նիկոլը Լևոն Տեր-Պետրոսյանի մեծացրած թուրք է, որը Ալիևի հետ ուզում է հայ ազգի վերջը տալ»․ քաղաքացի․ տեսանյութ


Երևանում որոշ քաղաքացիներ մի քանի օր է, ինչ փողոցում են և պայքարում են իշխանությունների դեմ։ Քաղաքացիների մեջ են գտնվել 2 կին, ովքեր լրագրողի հետ զրույցում բարկացած խոսել են այն մասին, որ ներկայիս իշխանության գլուխ է կանգնած «թուրք», ով ամեն ինչ անելու է, որ վաճառի երկիրը։

Կանանցից մեկը նշում է, որ պատկառելի տարիքում գտնվելը չի խանգարել դուրս գալ փողոց և պայքարել ազգի պահպանման համար և պատրաստ է հայրենիքի համար գնալ մեռնելու։

Կանանց պնդմամբ՝ նրանք առաջին օրվանից «Նիկոլի դեմ կոկորդ են ճղում»։

Կանայք մի շարք մեղադրանքներ են հնչեցրել։ Կանանցից մեկը մասնավորոպես նշել է, որ այս իշխանությունը թուրքանպաստ գործունեություն է ծավալում։ Տեսախցիկի առջև կինը վստահորեն պնդում է՝ Նիկոլը Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից մեծացրած թուրք է, ով հայ ազգի վերջը տալու համար է եկել։

Կանայք անգամ մեղադրել են կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներ իրականացնելու համար։ Կանանց զրույցը լրագրողի հետ մանրամասնությամբ դիտեք վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями: