Վարդան Սարգսյանին ճանաչում են գրեթե բոլորը։ Ինքնատիպ արտիստը, երգիչը, ով երգացանկում ունի միայն մի քանի երգ, կարողացել է գրավել հանրությանը, մնալ նրանց հիշողություններում իր երգերով և լինել սիրված։ Վարդանը նաև հայտնի ճանապարհորդ է։

Նա եղել է երկրագնդի յուրաքանչյուր ծայրում և մեծ սիրով կիսվում է աշխարհի հետաքրքրական դրվագներով և ցույց տալիս հանրությանը, թե ինչ է կատարվում աշխարհում։

Վարդանի հետևորդները մեծ սիրով են հետևում նրան և անհամբերությամբ սպասում նրա յուրաքանչյուր հրապարակմանը և օգտվում են նրա տուրիստական ծառայություններից։ Վարդան Սարգսյանը մի տեսանյութ է հանրայնացրել, որտեղ ինքը հերթական անգամ այցելել է աֆրիկյան ցեղերին։

Տեսանյութում մի մարդ տեղի լեզվով ինչ-որ բան է պատմում, ենթադրվում է, որ խոսակցությունը լուրջ է և ոչ հումորային։ Վարդանն անչափ մեծ լրջությամբ է լսում, իսկ վերջում հայտնում, որ ոչինչ էլ չի հասկանում նրա խոսքից։

Նա տեսանյութին կից հումորային գրառում է կատարել․ «Մի հատ ո՞վ կբացատրի, ինչ ա ինձ այսքան երկար պատմում: Բայց ամենից կարևորը․ իմ լուրջ դեմքը ու վերջում համաձայնվելս»։ Տեսանյութը՝ կից։