Միհրան Ծառուկյան և Արփի Գաբրիելյան զույգը հանրության կողմից սիրված է։ Ամուսինները երկրպագուների բավական մեծ բանակ ունեն, որոնք սիրում են և մեծ հետաքրքրություն տածում նրանց նկատմամբ։

Նրանք առանձնակի հետաքրքրություն են ցուցաբերում Միհրանի և Արփիի որդու՝ Ռոբերտի նկատմամբ։ Ծնողները հաճախ են հանրայնացնում որդու մասնակցությամբ լուսանկարներ, տեսանյութեր, գրառումներ կատարում և պատմում Ռոբերտի մասին։

Նա աշխույժ երեխա է, ով հաճախ է մայրկիկի և հայրիկի հետ գնում աշխատանքի և հետաքրքիր ժամանակ անցկացնում ծնողների սաների հետ։

Իսկ սաներն էլ իրենց հերթին փոքր-ինչ երես են տալիս սիրելի Ռոբերտին։ Միհրանը զվարճալի տեսանյութ է հանրայնացել, որտեղ որդին դաշնամուր է նվագում, իսկ նա երգում է։

Ռոբերտը շատ գոհ նվագում է։ Տեսանյութը Միհրանը գրառել է․ «Մեր առաջին համատեղ աշխատանքը»: Օգտատերերը հավանումների են արժանացրել Ռոբերտի մասնակցությամբ տեսանյութը և նշել՝ փոքրիկ տղան հրաշք է և կարծես ծնողների ուղին է ընտրել։