«Մատների վրա կարելի է հաշվել՝ նրանցից քանիսն են հետաքրքրվում՝ ինչպես է Արմանը»․ Անահիտը՝ Հայկոյի ընկերների, որդուն միայնակ մեծացնելու բարդության


Անահիտ Սիմոնյանն ինսթագրամյան իր հարթակի պատմություններ հատվածում նշել է, որ մի փոքր ազատ ժամանակ ունի և կարող է այն տրամադրել հետևորդների հարցերին։

Օգտատերերը երգչուհուն անձնական բնույթի հարցեր են ուղղել։

Նրանք հետաքրքվել են հատկապես Արմանից և հարցեր ուղղել, թե արդյոք Անահիտը չի դժվարանում օգնել հաղթահարել որդուն մեծ վիշտը և ինչպես է ի վերջո վարվում։

Անահիտը նշել է, որ չափազանց բարդ ու դժվար է դեռահասության տարիքում գտնվող որդու հետ և հենց այս շրջանն է, որ չափազանց անհրաժեշտ է հոր ներկայությունն ու օգնությունը, սակայն  ինքն ամեն բան փորձում է հաղթահարել՝ Արմանի համար լինելով հասկացող մայրիկ։

Իսկ այն հարցին, թե հետաքրքրվում են Արմանի որպիսությամբ Հայկոյի ընկերները, Անահիտը պատասխանել է, որ ժամանակի հետ դադարեցին զանգերը, իսկ հիմա Արմանով հետաքրքրվում են եզակի մարդիկ, որոնց մատների վրա կարելի է հաշվել, այնուհետև նշել է, որ ոչ ոքի օգնությունն իրեն անհրաժեշտ չէ, ինքը պատրաստ է հոգալ իր որդու յուրաքանչյուր կարիք։


Понравилась статья? Поделиться с друзьями: