Միքայել Ազարյանը ծնվել է 2001 թ հունվարի տասին: Նա ծնունդով Երևանից է: Լինելով ակտիվ ու աշխատասեր տղա՝ Միքայելը դեռ տասնհինգ տարեկանից դպրոցական ուսումնառությանը զուգահեռ հաճախել է խոհարարական դասընթացների:

Դասընթացներին զուգահեռ նաև աշխատել է, իսկ 2019 թվականի ամռանը Միքայելը զորակոչվել է բանակ՝ զինծառայության անցնելով Ջաբրաիլի զորամասերից մեկում:

Միքայելը, չնայած որոշ առողջական խնդիրներ ուներ և զորակոչվել էր սահմանափակ զինծառայության պայմաններում, սակայն դա չի խանգարում, որ պատերազմի մեկնարկից հետո զինվորն աչքի ընկնի բազմաթիվ խիզախություններով:

Նրա հետ եղած զինծառայողները հետո պատմել են, թե նա ինչ համարձակությամբ ու անձնվիրությամբ է մարտերին մասնակցել, անտեսել է փախչելու բոլոր հնարավորությունները, ճարպկորեն կարողացել դուրս գալ շրջափակումների միջից, փրկվել մահից:

Միքայելի վերջին մարտը եղել է հոկտեմբերի քսանութին: Նա անմահացել է Կարմիր շուկայի մոտ՝ Շեխեր գյուղի մոտակայքում, անоդաչու սարքի հшրվшծից:

Մինչ դեկտեմբերի երեքը ընտանիքը հույսով սպասել է, որ Միքայելը ողջ կլինի, սակայն նրան գտել են զnհված: