Այս օրերին մի շարք երկրներում նախատոնական օրեր են և փողոցներում ամենուր կարելի է հանդիպել Ամանորի գլխավոր հերոսներին՝ Ձմեռ Պապին և Ձյունանուշին։

Մարդիկ տարվա հենց այդ օրերին, հագնելով համապատասխան հերոսների հագուստները, գումար են վաստակում։ Նրանք այցելում են տներ, մանկական սրճարաններ և, իհարկե, այնտեղ, որտեղ նրանց կխնդրեն այցելել։

Նրանք զվարճացնում են երեխաներին, բաժանում նվերներ և օրը դարձնում լեցուն և ընդգծում տոնական տրամադրությունը։ Իհարկե պետք չէ մոռանալ, որ, այնուամենայնիվ, այդ հագուստների ներսում մարդիկ են իրենց ամենասովորական բնավորության գծերով և ամբիցիաներով։

Համացնացում տարածում է գտել մի տեսանյութ, որտեղ Ձմեռ Պապիների մի խումբ փողոցում վիճաբանության է բռնվել։ Տեսանյութում հստակորեն երևում է, թե ինչպես են նրանք միմյանց քաշքշում և հարվածում։

Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայում և երևում է, որ եղանակը բավականին ցուրտ է, քանի որ ամենուր ձյուն է։ Ձմեռ Պապիների ծեծկռտուքը դիտեք ստորև ներկայացված տեսանյութում։