Հրաչ Մուրադյանի կինը՝ Անաշե Խոդավերդին, հետաքրքիր և անչափ ջերմ հոլովակ է հանրայնացրել։ Հոլովակում Անաշեն շնորհավորել է ամուսնուն։ Հրաչ Մուրադյանը դարձավ 39 տարեկան։ Անաշեի հանրայնացրած հոլովակում կարելի է տեսնել, թե որքան անտարբեր է վերաբրեվում հաղորդավարը շնորհավորանքին։

Նա կարծես ցանկանում է ցույց տալ, որ տարիներն ուղղակի անցնում են կողքով և տարեդարձի օրը դա մի սովորական աշխատանքային օր է։ Գեղեցիկ և օրինակելի զույգի ընտանիքում մեծանում է հրաշք մի աղջնակ, ում շնորհել են Միա անունը։

Միայի մասնակցությամբ հրապարակումները վերջին շրջանում ծնողները է՛լ ավելի են շատացել։ Այդ հրապարկումներն անչափ մեծ ուշադրության են արժանացնում Հրաչի և Անաշեի հետևորդները, որոնք հիանում են հրաշք Միայի մանկությամբ։

Նրանք մշտապես ակտիվ են լինում և մեկնաբանություններում ջերմ ու բարի խոսքեր են հղում, առողջ ու խաղաղ մանկություն մաղթում։

Շնորհավորում ենք Հրաչ Մուրդյանին և լավագույնը մաղթում նրան ու նրա ընտանիքին։ Հոլովակն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։