«Դուխով» հայտնի երգը, որը ոչ վաղ անցյալում հիթային էր դարձել, մեծ ճանաչում բերեց երգչին՝ Հրագին։ Առ այսօր էլ երգչի կյանքով հետաքրքվում սպասում են նրա նոր երգերին։ Հրագն օրերս ընտանիք կազմեց։ Նրա հարսանիքը օգոստոսի վեցին էր։

Երգչի կյանքի կարևորագույն իրադարձությամբ շատերը հետաքրքվեցին և երջանկություն մաղթեցին զույգին։ Օրեր առաջ անդրադարձել էինք Հրագի հարասանեկան արարողությանը և ներկայացրել օրվա ուշագրավ մի քանի կադրեր։

Հարսնացուն պարուհի է, ով իր հարսանեկան խնջույքին ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի այն ուրախ անցնի և հյուրերը հեռանան բաձր տրամադրությամբ։

Նա մի քանի պարային համար էր ներկայացրել, որն անչափ մեծ ջերմությամբ է ընդունվել հյուրերի կողմից և բոլորը հիացել են տաղանդավոր հարսնացուի կատարմամբ։

Այժմ տեղեկացնում ենք, որ զույգը հարսանիքից հետո մեկնել է Մալդիվներ վայելելու մեղրամիսը։ Զույգը համացանցում ակտիվ է։ Վարը ներկայացված տեսանյութում առաջարկում ենք դիտել նրանց հրապարակումները հարսանիքից և մեղրամսից։