«Հայերի կյանքն արժեք ունի»․ ևս մեկ ուկրաինացի երգչուհի չեղարկեց Բաքվի համերգը


Ադրբեջանական ագրեսիան որոշ երկրներում աղմուկ է բարձրացրել և պետական այրերը ցույց են տալիս իրենց անհամաձայնությունն այդ մասին և հանդես գալիս կոչերով, հորդորներով։ Իհարկե, դրանք մահացած կյանքերի դիմաց ուղղակի ոչինչ են։

Իսկ Ուկրաինան, կարծում ենք, շատ ավելի լավ պետք է հասկանա Հայաստանի այժմեական իրավիճակը, քանզի հենց այս պահին էլ նրանք ենթարկվում են ագրեսիայի մեկ այլ երկրի կողմից։

Ուկրաինացի երգիչը՝ Մաքս Բարսկիխը, Բաքվում նախատեսել էր համերգ, սակայն կապված հայ-ադրբեջանական լարված իրավիճակով՝ երգիչը չեղարկեց համերգը և չցանկացավ ագրեսոր երկրում համերգ ունենալ։

Եվ ահա հայտնի դարձավ, որ ևս մեկ արտիստ հրաժարվեց համերգից։

Արտիտուհին ուկրաինացի երգչուհի Թինա Կարոլն է, ով  նոյեմբերի տասնհինգին կայանալիք համերգը չեղարկել է։

Այս մասին երգչուհին համացանցային իր հարթակում գրել է․ «Հայերի կյանքն արժեք ունի»։ Այս կերպ երգչուհին իր աջակցությունն է հայտնել հայերին։


Понравилась статья? Поделиться с друзьями: