Քառասունչորսյա պատերազմի օրերին բոլորն էին ընկճված ու մշտապես հուզված։ Խեղդող օրերի մեջ, սակայն, կային անձիք, որոնք նույնպես լինելով ընկճված՝ փորձել են ինչ-որ կերպ արթնացնել, ոգևորել և զգոնացնել մեր հոգիները։

Այդպիսի մարդկանցից էր հենց Խաչենցը։ Նրան հանրությունը ճանաչում է այն փոքրիկ տեսանյութով, որտեղ պատերազմի օրերին տղան իր զինակից ընկերների հետ գտնվելով առաջնագծում՝ սրտաբուխ երգ էր ձոնել համայն հայությանը։ Նրա կատարմամբ հայտնի «Ընկե՛ր ջան, գինի լի՛ց․․․» երգը է՛լ ավելի սիրվեց։ Այդ օրերին կատարումն անչափ ոգևորել էր բոլորին և առանձնակի տրամադրություն առաջ բերել։

Այդ օրերին հաճախ կարելի էր լսել, թե ինչպես են մարդիկ այս կամ այն կողմում քթի տակ երգում այդ երգը։ Խաչենցը Արցախցի է։ Հայրենիքը կորցրած տղան թափառում է բնակավայրի մատույցներում ու կարոտով, անսահման կարոտով նայում հեռուն․․․Հեռու, որտեղ հայրենիքն է։

Խաչենցը սցիալական հարթակում Արցախից արված լուսանկարներ է հանրայնացրել և գրառմամբ հանդես եկել․ «Խնամեք ու խնայեք նախ ձեր հոգիները, Փակեք փուչ բերաները, երկիրն են լափել, Կյանքեր ու հայրենիք են մեզանից խլել։

Ու դեռ կտանեն, կտան Մեր բոլոր հենքերը… (Նկարը Հադրութի Դիզափայտ լեռների Խծաբերդից, Նոյեմբերի 10ից։ Հա ու մենք չենք մեռել, հող ու մոխիրներից կհառնենք նորից)»։