Սևակ Ամրոյանն այն սիրված երգիչներից է, ում ստեղծագործությունները հաճույքով են լսում շատերը և մեծ անհամեբերությամբ սպասում նրա նոր ստեղծագործություններին և կատարումներին։

Սևակն արդեն մեկ տարուց ավելի է ինչ կողակից ունի։ Նրա ընտանիք կազմելու առիթով երկրպագուներն անչափ ուրախ էին և երկար ժամանկ չէին դադարում շնորհավորանքների ու ջերմ բարեմաղթանքներով մեկնաբանությունների հոսքը։ Իսկ այս օրերին արդեն սիրված զույգը սպասում է առաջնեկի ծննդին և ընտանիքի համալրմանը։

Իսկ մինչ այդ ընտանիքը պատրաստվում է Ամանորին, որից հրաշալի սպասումներ ունի։ Երգչի կինը Քրիստինան, ակտիվ է համացանցային տիրույթում և երբեմն ուշագրավ մանրամասներ է ներկայացնում։

Իսկ այս անգամ նա ցույց է տվել զարդարված գեղեցիկ տոնածառի կադրեր, որոնց կից պատմել է, որ տոնածառը սկեսուր մայրիկինն է, ով այն զարդարել է առանց հարսիկի։

Քրիստինան այդ կերպ հիացել է սկեսուրի աշխատանքով։ Իսկ լուսանկարը սիրով ներկայացնում ենք նյութին կից։