Ալեքսանդր Բաբասյանը շարունակում է ակտիվ մնալ համացանցային հարթակներում և հետևորդներին ներկայացնել կյանքում տեղ գտած ուշագրավ իրադարձություններ։

Դերասանը հաճախ է հանրայնացնում տղայի հետ համատեղ կադրեր և հպարտանում որդով։ Ալեքսանդրի որդին կրում է հայրիկի անունը և ազգանունը։

Դա դերասան հայրիկի ցանկությունն է եղել։ Նա բազմիցս նշել է՝ իրեն անչափ դուր է գալիս որդու հետ կրել նույն անունը։

Այս անգամ Ալեքսանդր Բաբասյանի հրապարակումը հենց այս մասին է։ Նա հանրայնացրել է տղայի հետ համատեղ լուսանկար, որին կից գրել է․ «Միշտ ինձ ներկայացնելուց ասում են՝ դերասան Ալեքսանդր Բաբասյանը որդու՝ փոքրիկ Ալեքսանդր Բաբասյանի հետ… Խելագարության չափ հաճելի»։

Դերասանի երկրպագուները մեկնաբանություններում նշել են, որ շատ գեղեցիկ է, երբ հայր և որդի կրում են նույն անունը և ազգանունը, ապա հավելել՝ երևույթը հաճախ չհանդիպողներից է։ Հայաստանյան իրականության մեջ առավել հաճախ երեխան կրում է պապիկի անունն ու ազգանունը,այլ ոչ՝ հայրիկի։