«Իշխանության բոլոր անդամներին ցանկանում եմ, որ ամիսը 3-4 անգամ պրոֆեսոր Չարչյանի կարիքն ունենան»․ Կարեն Քոչարյանը «անիծել է» այսօրվա ղեկավարությանը


Հեռուստահաղորդավար, պրոդյուսեր և հասարակական գործիչ Կարեն Քոչարյանը սատարում է Ռոբերտ Քոչարյանի թիմին և նրանց պարտությունից հետո նրա կողմից այսօրվա իշխանություններին ուղղված քննադատություններն  էլ ավելի սուր  բնույթ ստացան։

Երեկ, երբ պարզ դարձավ, որ հայտնի բժիշկ Արմեն Չաչյանին մեկ ամսով ձերբակլեցին, Կարեն Քոչարյանը հանդես եկավ գրառմամբ, որտեղ անդրադարձել էր հենց այդ իրողությանը։

Հեռուստահաղորդավարը այդ ձերբակալության մեջ մեղադրում է ներկայիս իշխանություններին։ Եվ դա դրդել է վերջինիս «անիծել» իշխանություններին։

Անիծել այն դեպքում, երբ միշտ ծիծաղել է այդ բացասական երևույթի վրա, սակայն ձերբակալությունն այնքան անարդար է, որ Կարեն Քոչարյանը այլ բառ չի գտնում մեղավորների հասցեին հնչեցնելու համար։

Նա գրել է․ «Անեծք տվողների վրա միշտ ծիծաղել եմ… բայց Արմեն Չարչյանին կալանավորող իշխանության բոլոր անդամներին ցանկանում եմ, որ ամիսը 3-4 անգամ պրոֆեսոր Չարչյանի կարիքն ունենան, և ամեն անգամ բոլոր բժիշկները հիշեցնեն նրանց իրենց կոլլեգայի մասին։ Հ.Գ. Ի դեպ, դատավորն ու դատախազը նույնպես»։


Понравилась статья? Поделиться с друзьями: