Վերջին տարիներին ցավալի դեպքերը շատացել են։ Անընդմեջ լսում ենք այս կամ այն հայտնի դեմքի մահվան բոթի մասին։ Հայաստանյան շոուբիզնեսում ցավալի դեպքերը մեկը մյուսի ետևից գրանցվեցին՝ մեծ ցավ պատճառելով հանրությանը։

Վերջին օրերին մեկը մյուսի ետևից ցավալի դեպքերը եղան նաև ռուսաստանյան էստրադայում։ Ռուս էստրադայի ցավալի դեպքերը տխուր արձագանքներ է ստանում նաև հայ հասարակության մեջ, քանի որ ռուս շոուբիզնեսի վառ ու կարկառուն ներկայացոիցիչներն անչափ սիրված ու ճանաչված են նաև Հայաստանում։

Օրերս մեծ ցավով տեղեկացրեցինք, որ կյանքից հեռացել են Պիեռ Նարցիսը, ապա օրեր անց՝ Յուրի Շատունովը։ Երկուսն էլ սիրված ու ճանաչված արտիստներ են, որոնք կյանքից հեռացան բավականին երիտասարդ հասակում։

Շատունովի գերեզմանատուն տանող ճանապարհը մարդաշատ է եղել։ Հազարավոր քաղաքացիներ շտապել են վերջին հրաժեշտը տալ սիրելի երգչին։ Արտիստին վերջին հրաժեշտն է տվել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Այս մասին հայտնել են ռուսաստանյան որոշ լրատվամիջոցներ։ Այս մասին պատմող տեսանյութը և որոշ լուսանկարներ կարող եք դիտել վարը։