«Ինչ գտել հագել ա, անգամ չի հիշում այսօր լվացվել ա, թե ոչ…հոգնածությունս սահման չունի․․․»․ Լիլիթ Մուրադյանն իր առօրյայի մասին․ լուսանկարներ


Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանն ամիսներ առաջ 2-րդ անգամ մայրացավ։ Ինսթագրամյան օգտահաշվում ԼԻլիթը լուսանկարներ է հանրայնացրել և պատմել հետևորդներին, որ 1-ին անգամ երկար ժամանակով բացակայել է տանից և լավ ժամանակ անցկացրել։

Նշել է, որ երջանիկ էր, քանի որ այդքան երկար դեռ դուրս չէր եկել տանից և երկար ժամանակ ընկերների հետ չէր շփվել։ Պատմել է նաև մոր դժվարին կյանքի մասին, որ բոլորը մայրիկի կարիքն ունեն, ինչը հաճախհոգնեցնում է։

Լիլիթը մասնավորապես գրել է․ «Նկարը մի քանի օրվա է, երջանիկ էի, երեկո էր, տանջված Երևանս էր, լիքը մարդ, ուրախ ու տխուր, շտապում էին, վիճում, ծիծաղում, ես դրսում էի։

Երկար ժամանակ այդ ժամին ընկերներիս հետ դրսում չէի եղել, մեկ բաժակ սառը գինի վայելեցինք, ապագայի մասին խոսեցինք, շատ պլաններ ունենք, բայց անորոշ ենք, այսօր տանն եմ, երեկ էլ էի տանը, վաղն էլ կլինեմ։

Հոգնածությունս սահման չունի, գիտեմ, կհասկանաք ինձ, տանը բոլորը միշտ մամայի կարիքն ունեն, մաման մի հատ ա, ինչ գտել հագել ա, անգամ չի հիշում այսօր լվացվել ա, թե ոչ…իսկ հեռուներում ծով է, ավազ…լռություն…հանգստություն»։


Понравилась статья? Поделиться с друзьями: