Անահիտ Մուտաֆյանը համացանցային տիրույթում բավականաչափ մեծ ակտիվություն է դրսևորում և իր մտորումներով ու կարծիքներով հաճախ է կիսվում։ Նա ունի նաև քաղաքական դիրքորոշում, որի մասին էլ հաճախ արտահայտվում է։

Դերասանուհին երբեմն էլ հանդիպում է քննադատությունների, որոնք երբեմն սուր են լինում և անգամ անցնում են սահմանները։ Այս անգամ Անահիտին քննադատել են արտաքին տեսքի համար։ Անահիտը վերջին տարիներին ամռան ամիսներին նախընտրում է կրել այսպես կոչված՝ աֆրովարսեր։

Դրանք վերջերս նորաձև են դարձել։ Եվ արդեն մի քանի տարի է ինչ Անահիտին կարելի տեսնել նման վարսերով։ Սակայն պարզվում է՝ հանրությունը կարծում է, որ դերասանուհին ընդօրինակում է ինչ-որ մեկին։

Այդ բնույթի մեկնաբանություններն այնքան շատ են եղել, որ դերասանուհին այդ մասին գրառում է կատարել և ներկայացրել տարբեր տարիներին արված իր լուսանկարները, որտեղ ինքը հյուսքերով է։ Անահիտը գրել է․ «2018, 2019, 2020, 2021, 2022։ Սա բոլոր նրանց համար, ովքեր վայրահաչում են, թե ես ամեն կերպ փորձում եմ նմանվել ուրիշի։

Իմ ողջ գիտակցական կյանքի ընթացքում փորձել եմ նմանվել մի մարդու` իմ մորը, մնացյալը ինձ համար կրկնօրինակման կերպարներ չեն եղել ու չեն կարող լինել․․․»։