«Իմ համար զզվելի են աշխարհի բոլոր ղեկավարները․․․»․ Արուսիկ Տիգրանյանի կիևյան հուշեն ու դիպուկ գրառումն այսօրվա իրականության մասին


Բոլորը մտահոգված են ռուս-ուկրաինական պատերազմով և անհանգստություն են հայտնում խաղաղ բնակիչների համար։ Աշխարհին խաղաղությունն այնքան պակաս է։

Արուսիկ Տիգրանյանն այս մասին դիպուկ գրառում է կատարել․ «Չէի ուզում հավատալ, որ ամենապրիմիտիվ ճշմարտությունը, որ պետք չի մարդ սպանել, էդքան ճնշված կարող ա լինել։

Չեմ ուզում մարդիկ մեռնեն, սիրտս քարանում ա ամեն կադրից ու նույնքան քարանում ա, երբ լսում եմ՝ մարդկանց դա դուր ա գալիս։ Ավելի եմ սարսափում, երբ իմ պարզագույն ցանկությունը, որ խաղաղություն եմ ուզում, կապում են արևելքի, արևմուտքի, հյուսիսի, եսիմ որ ջհանդամի քաղաքականության հետ։

Իմ համար զզվելի են աշխարհի բոլոր ղեկավարները, որոնք այս կամ այլ կերպ խթանում են նրան, որ իմ սիրած կամ չսիրած քաղաքների վրա ռումբեր պայթեն և մարդիկ մեռնեն։

Ինձ թվում էր՝ մենք ամենաշատը պիտի իմանանք՝ որքան սարսափելի բան ա դա, բայց փաստորեն շատերը կողմ են պատերազմին և դա սկսողներին։ Մեր ցավը մեծ ա, իրոք անչափելի մեծ, բայց արդյո՞ք էդ ցավը բուժելու լավագույն ձևը ուրիշին նույնից ցանկանալն ա։

Էդ ամենաթույլ, անառողջ ու թերևս ընդհանրապես օգուտ չտվող տարբերակն ա։ Սարսափում եմ իրականությունից, որտեղ մարդիկ պատերազմ և մահ են տենչում։ Վերջում էլի ասեմ՝ նույնքան զզվելի են աշխարհի բոլոր կողմերի նախագահներն և վարչապետերը, որոնք կապ ունեն էս սարսափելի իրականության հետ։

Սիրտս կտոր-կտոր ա լինեում, երբ տեսնում եմ՝ իմ սիրելի արտիստները պադվալներում գոյատևման պայքարի մեջ են, իսկ սիրելի քաղաքներից մեկը երևի էլ չի լինի։ Հ.գ իսկ սրանք հիշողություններ են իմ ունեցած շատ սիրուն կիևյան հուշերից»։


Понравилась статья? Поделиться с друзьями: