«Իմ կյանքի ամենակարևոր Մարդ, իմ ընկեր, իմ շունչ, իմ Եղբոր արժանի Որդի»․ Նանե Արզումանյան


Նանե Արզումանյանն այսօր շնորհավորել է եղբոր որդու տարեդարձը։ Հրապարակումը հուզիչ է ստացվել։ Նանեի եղբայրը՝ Արտուշ Արզումանյանը հերոսաբար ընկել է քառասունչորսօրյա պատերազմի ժամանակ։

Հերոսի որդին այսօր ծառայում է հայոց բանակում՝ նա հսկում է Արցախի սահմանները։ Հերոսի՝ հրամանատար Արտուշ Արզումանյանի արժանի որդին այսօր դարձավ քսան տարեկան։ Նանեն հաճախ է խոսում նրա և պատմում իր մեծ հպարտության մասին։

Նանեն մասնավորապես գրել է․ «Իմ ԶԻՆՎՈՐ, շնորհավոր տարեդարձդ։ Իմ կյանքի ամենակարևոր Մարդ, իմ ընկեր, իմ շունչ, իմ Եղբայր, իմ Եղբոր արժանի Որդի, միակ մաղթանքս քեզ ու մեզ խաղաղությունն է։

Քեզ ու մյուս Տղերքին թող Աստված պահապան լինի, որ շուտ հասնեք մեզ։ Ես հպարտանում եմ քեզանով ու քո հայրենասիրությամբ, մեր Արցախն այդքան սիրելու և Արցախի սահմանը հսկելու համար։

Շնորհավոր լուսավոր ծնունդդ, իմ 20 տարեկան ՏՂԱ»: Շնորհավորում ենք նրան և բարի ու խաղաղ ծառայություն մաղթում։


Понравилась статья? Поделиться с друзьями: