Դերասանուհի, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը մշտապես աչքի է ընկել սոցիալական ակտիվության։ Նա ժամանակին նույնիսկ քաղաքականության վերաբերյալ թեմատիկայով հաճախ էր գրառումներ կատարում և հայտնում իր հակաիշխանական տրամադրվածությունը։

Գայանեն առ այսօր էլ քննադատում ու մեղադրում է իշխանություններին։ Սակայն վերջին շրջանում հաղորդավարուհին դադարեցրեց համացանացային ակտիվությունը և հրապարակումներով հանդես է գալիս միայն երբեմն։

Այս անգամ Ամանորի նախաշեմին, սակայն, ցանկացել է շնորհավորել հետևորդներին և կարճ գրառմամբ է հանդես եկել։ Նա գրել է․ «Իմ գիտակից կյանքի ամենատխուր Ամանորը…. Դե ինչ… Շնորհավոր գալիք տարին…»։

Այս կարճ գրառմամբ Գայանեն կարծում ենք նկատի է ունեցել զոհված հայորդիներին, վտանգված հայրենիքը և, առհասարակ, հայրենակիցների անորոշ ճակատագիրը։

Այնուամենայնիվ, առաջարկում ենք լինել լավատես և նոր տարի մուտք գործել նոր նպատակներով, երազանքներով և դրանք ի կատար ածել հայրենիքում և հայրենիքի համար։ Շնորհավոր բոլորիս գալիք տարին․․․