«Էլենին ու Գուրգենին խնդրում եմ սիրել մեկմեկու և՛ իրենց տեղը, և՛ իմ…»․ Զառա Արամյանը ցույց է տվել երեխաներին


Զառա Արամյանին սիրում են բոլորը և նրան ասոցացնում ամենաջերմ ու վառ տարիների հետ։

Դերասանուհուն շատերը ճանաչում են միայն էկրաններից և ճիշտ է, նա համացանցում նույնպես ակտիվ է, սակայն նրա անձնական կյանքից շատ բան հայտնի չէ և դրա պատճառն այն է, որ Զառան չի սիրում հանրայնացնել անձնական կյանքը։ Նա շատ հազվադեպ է կիսվում իր օգտահաշվում ընտանիքի անդամների լուսանկարներով։

Այսօր այդ հազվադեպ դեպքերից մեկն է եղել։ Զառա Արամյանը կիսվել է իր երեխաների լուսանկարով։ Այնտեղ նրա որդին և դուստսրն են։ Քույր ու եղբայր  շատ ջերմ դրվագով են հանդես եկել։

Կից գրառման մեջ Զառան նշել է, որ ինքը քույրեր, եղբայններ չունի և միշտ կարոտ է մնացել նման հարաբերության և այդ պատճառով երեխաներից է ստանում այդ ջերմությունը։ Զառան մասնավորապես գրել է․ «Իմ ներկայությամբ միշտ վիճում են։ Բայց արի ու տես իրականում փաստացի…

Ես ինքս, չունենալով ո՛չ քույր, ո՛չ եղբայր ու ողջ կյանքս կարոտով լցված այդ քաղցրությանը, միշտ Էլենին ու Գուրգենին խնդրում եմ սիրել մեկմեկու և՛ իրենց տեղը, և՛ իմ…»։


Понравилась статья? Поделиться с друзьями: