Սիրուշոյի երրորդ երեխան՝ փոքրիկ Զաբելը, շաբաթներ առաջ է լույս աշխարհ եկել։ Փոքրիկը մեծ երջանկություւն է բերել ընտանիք։

Բոլորը տարված են նրանով՝ ծնողները, տատիկ-պապիկները և իհարկե եղբայրները։ Բոլորը մեծ ու անչափ նուրբ սիրով են պատել փոքրիկին և օր ու գիշեր հիանում են նրանով։ Երգչուհի մայրիկն արդեն հանրայնացրել է դստեր լուսանկարը և հիացրել հետևորդներին։

Եվ ահա կեսգիշերն անց Զաբելի հետ համատեղ լուսանկարով է հանդես եեկլ փոքրիկի պապիկը՝ Հրաչյա Հարությունյանը։ Լուսանկարից այնքան շատ ջերմություն է փոխանցվում։

Պապիկի հայացքում այնքան սեր ու գուրգուրանք է նկատվում, ասես՝ թոռնուհու մեջ դստեր շարունակությունն է տեսնում։ Հրաչյա Հարությունյանը լուսանկարին կից գրել է․ «Զաբել»․ կարճ և խորհրդավոր։

Դերասանի երկրպագուներն ուղղակի հիացել են պապիկի ու թոռնուհու համատեղ լուսանկարով և ջերմ ու սիրառատ խոսքեր հղել նրան ու ընտանիքին՝ փոքրիկին մաղթելով առողջ ու խաղաղ մանկություն։