Արթուր Կարապետյանը, ով վաստակավոր արտիստ է, ուշագրավ հարցազրույց է ունեցել, որի ժամանակ պատմել է ընտանիքի մասին՝ կնոջ և իհարկե դստեր մասին։

Այն սիրով ներկայացնում ենք այստեղ։ Դերասանը պատմել է, որ կնոջը՝ Սաթենիկ Հախնազարյանին, հանդիպել է երկրորդ կուրսում։

Այդ ժամանակ Արթուրը նոր էր վերադարձել զինծառայությունից և Սաթենիկը իր նոր կուրսում էր սովորում։ Եվ այսօր նա դերասանի հետ արդեն 32 տարի է ամուսնացած է։ Դերասանը զարմացած է, թե այսքան տարի ոնց է նա իրենից գլուխ հանել։

Դստեր մասին պատմելիս՝ նշում է, որ նա ծնողներից ժառանգել է բնավորության լավագույն գծերը։ Նա ծնողների մասնագիտական հետքերով չի գնացել։ Դերասանների դուստրը կարծում է, որ մի ընտանիքում երրորդ դերասանն արդեն ավելորդ կլինի։

Նա ընտրել է իրավաբանի մասնագիտությունը, գտել է իր երկրորդ կեսին և այժմ բնակվում է Բրյուսելում։ Դերասանի կյանքից ուշագրավ մանրամասներին առաջարկում ենք ծանոթանալ վաը կցված տեսանյութում։