Այս օրերին Հայաստանում կրկին ծանր շրջան է։ Արհավիրքն ասես ոչ մի կերպ շրջանցել հայերին չի ցանկանում։ Եվ կրկին հերոսած ոդիներ, եղբայրներ, հայրեր։

Եվ իսկապես այսքան հերոս ո՞ւ ր են գնում՝ երկնքում այլևս տեղ չկա, բա՛վ է, մնացեք։ Իսկ ադրբեջանական լրատվությունը շարունակ հրապարակում է կադրեր, դրվագներ, որոնք հայի եղած ցավն ավելի են մորմոքում և ասես՝ դիտավորյալ, ավելի խորը ցավեցնելու համար։

Իննա Խոջամիրյանը համացանցային իր տիրույթում խոսել է զոհված հայ կանանցից մեկի մասին։ Դերասանուհին պատմում է, որ այս օրերին ադրբեջանական կայքերում հաճախ է լինում, թարգմանում է նրանց գրառումները և փորձում տեղեկացված լինել։

Իննան պատահաբար հանդիպել է այն տեսանյութին, որտեղ թշնամին ցույց է տվել, թե ինչպես է խոշտանգել զինվորական Անուշ Աբետյանի մարմինը։

Իննան այն ծանր է տարել։ Դերասանուհին խնդրել է հետևորդներին՝ օգնել ապրել։ Մանրամասնաերն առաջակում ենք դիտել վարը կցված տեսանյութում։