Այս օրերի դժվարին իրավիճակով մտահոգված են բոլորը։ Բոլորին է մտահոգում՝ ուր է վերջապես տանելու անորոշությունը։ Հայտնի անհատները, ովքեր համացանցային տիրույթում մեծ լսարան ունեն, հրապարակումներ են կատարում, որպեսզի Հայաստանի վիճակի մասին լսելի դարձնեն շատերին։

Եվ ահա երգչուհի Շպռոտը համացանցային տիրույթում մի գրառում է կատարել և դիմել է Ադրբեջանի ժողովրդին։

Նա մասանվորապես գրել է․ «Ադրբեջանցի ժողովո՛ւրդ, ես հայուհի եմ, ով չի ցանկանում ձեր եղբայրների, որդիների մահը։

Հայրս էլ է մահացել։ Ես դուստր եմ և քույր։ Իմ եղբայրներն էլ են մահանում։ Մի՞թե ձեզ այս ամենը դուր է գալիս։ Պատերազմները մեզ չեն կոտրում, մենք քիչ ենք, բայց կռվողներ ենք, զինվորներ։ Նույնիսկ թուրքերը չկարողացան կոտրել։

Հանգստացեք, մենք դեռ երկար ենք կողք կողքի ապրելու։ Աստված արդար է, Աստված Սեր է: Նա ձեզ նավթ է տվել, շնորհակալ եղեք, իսկ մեզ նավթ ունեցող հարևաններ է տվել։ Ձեր կողքին ապրելու համար Աստված մեզ քաջություն է տվել: Դուք նավթ ունեք, մենք՝ Քաջություն։ Մենք շնորհակալ ենք…»։