«Երազումս տեսել էի հարսանիքս ու Նրան». Անուշկա Մարգարյանը՝ աղի բլիթ ոտելու ավանդույթի և իր հետաքրքիր երազների մասին


Ս․ Սարգսի եկեղեցական այս տոնը ժողովուրդը երանգավորում է դարերից եկած սովորույթներով։ Երիտասարդները այսօրը ճաշակում են աղի բլիթ և առանց ջուր խմելու պառկում քնելու, իսկ ջուր նրանց պիտի բերի ապագա ամուսինը՝ երազի մեջ։

Այլ ազգները զավեշտալի կհամարեն այս ամենը, բայց այն այդպես է, անգամ կան բազմաթիվ պատմություններ, որ ժամանակին հենց կողակիցն էլ եկել և երազում ջուր է տվել։ Այսօր այս ամենի մասին խոսել նաև Անուշկա Մարգարյանը։

Նա ամեն տարի ուտում է աղի բլիթ և միշտ տեսնում տարատեսակ երազներ։ Անգամ տտարվա մեջ երկու անգամ։ Դերասանուհին սիրում է այս տոնը և բլիթ ճաշակում է և՛ Ս․ Սարգսի տոնի, և՛ Վալենտինի։

Դերասանուհին պատմել է, որ ամեն անգամ զվարճալի երազներ է տեսել՝ Սուպեր Մարիոյին, փիղ։ Նաև հավելել է, որ 2 տարի շարունակ նույն երիտասարդին է տեսել, ով իրեն այդպես էլ ջուր չի տվել, իսկ այս անգամ տեսել է, որ բոլոր բարեկամները, հարազատները հավաքվել են և իր հետ կապված առիթի են մասնակցում։

Դերասանուհին ծիծաղելով նշում է, որ սեղանին այդ պահին բաժակով ջուր կար, որը վերցրել և խմել է։ Անուշկան նշել է՝ ինչպես իրական կյանքում, այնպես էլ երազում հույսն իր վրա է դնում։ Վերջում հավելել է՝ աղի բլիթ ուտելը զվարճալի խաղ է։


Понравилась статья? Поделиться с друзьями: