Նանե Իսրայելյանը սիրված և հայտնի լրագրող է, ով մշտապես հանրության կողքին է և բարձրացնում է հանրային ձայնը։ Մարդիկ նրան անգամ կոչել են հանրության մամուլի խոսնակ, քանի որ երիտասարդ լրագրողը բարձրաձայնում է հանրությանը հուզող հարցերը։

Այս անգամ Նանեն գրել է, որ պատրաստ է գործուղվել այնտեղ, որտեղ հանրությունը կցանկանա և կբարձրաձայնի հենց այդ տարածաշրջանի խնդիրները և այդ տարածաշրջանում ապրող մարդկանց հուզող հարցերը։

Նանե Իսրայելյանը մասնավորապես գրել է․ «Ամիսներ շարունակ կատարածս աշխատանքի արդյունքում հասարակությունը ինձ վերագրել էր մի հետաքրքիր առաքելություն՝ ինձ տալով հանրության մամուլի խոսնակի «պաշտոնը»։

Որոշ ժամկետով դադարից հետո, նորից գնալու եմ՝ հասարակ քաղաքացիների հետ զրուցելու. նրանց տված բոլոր հարցերը պիտի հասցնեմ հասցեատերերին և ստանամ պատասխան։

Գրեք ինձ, եթե ցանկանում եք, որ գամ հենց ձեր տարածաշրջան, ձեր քաղաք, գյուղ, տուն… ու գործուղեք…»։