Սիրուշոն համացանցում բավական ակտիվ է։ Սոցիալական հարթակներում հանրայնացնում է աշխատանքային և ընտանեկան բնույթի լուսանկարներ և տեսանյութեր։

Երգչուհին տեղեկացրել է, որ արձակուրդը վայելելու են Արցախ աշխարհում։ Նրանք այս պահին Ստեփանակերտում են և վայելում են Արցախի գեղեցիկ, անիրական թվացող բնությունը։

Սիրուշոն մեկնել է հանգստի ընտանիքի հետ և պարբերաբար հրապարակումներ է կատարում՝ ցույց տալով հետևորդներին, թե ինչպես է անցնում իրենց հանգստյան օրերն Արցախում։

Սիրուշոն մի տեսանյութ է հանրայնացրել, որտեղ ինքն ամուսնու հետ է։ Տեսանյութում նկատվում է, թե ինչ զվարճալի է անցնում իրենց օրը։

Նրանք ձեռքերով զվարճալի ինչ-որ խաղ են խաղում։ Իսկ տեսանյութին կցել է հետևյալ գրառումը․ «Ես դու tiktok պար tutorial․ Տեսնում եմ բոլորիդ վիդեոները։ Շնորհակալ եմ, սեր եք»։ Հիշեցնենք, որ Սիրուշոյի նոր՝ «Ես ու դու» ստեղծագործությունը հիթային է դարձել և շրջանառվում է ամենուր։

Մեկնաբանություններում երգչուհու երկրպագուները գեղեցիկ և սիրառատ գրառումներով են հանդես եկել և նշել, որ նրանք հրաշալի զույգ են։