«Ես արրդեն ութ տարի ա չեմ կարողանում զանգեմ․․․»․ Աղաս Մանուկյանի անչափ հուզիչ գրառումը


Հումորիստ, սիրված դերասան Աղաս Մանուկյանը մշտապես աչքի է ընկնում բարձր տրամադրությամբ, յուրօրինակ հումորով։

Նրա մասնակցությամբ ներկայացումները մշտապես անցնում են լեցուն դահլիճներով։ Աղասը նաև ակտիվ է համացանցային տիրույթում և հետևորդների հետ պահպանում սերտ շփումները և այդ տիրութում էլ ապահավում նրանց բարձր տրամադրությունը։

Աղասի ժպիտի ետևում, սակայն, կա մի տխուր դատարկություն․ դա հումորիստի մայրիկի բացն է։ Տարիներ առաջ Աղասը կորցրել է մայրիկին և նրան հիշելիս՝ որդին թախծում ու մեծ կարոտով է հիշում։

Աղասը մայրիկի ծննդյան օրվա առիթով անչափ հուզիչ գրառում է կատարել։ Նա գրել է․ «Մա՛մ ջան, իմ բարի, նուրբ, սիրուն մամ, ծնունդդ շնորհավոր ցավդ տանեմ, քեզ շատ եմ կարոտում։

Չհասցրեցիր վայելես թոռներիդ սերն ու քաղցրությունը, բայց վերևից քո քաղցր աչքով հետևում ես բոլորիս։ Ես արրդեն ութ տարի ա չեմ կարողանում զանգեմ իմ մամ ջան-ին ու ասեմ՝ բա՞ն կա բերելու, մե՛րս»։


Понравилась статья? Поделиться с друзьями: