«Եկեք ծանոթանանք․․․ ես եմ, արդեն երկու ամսական»․ Էմմա Շաբոյանի նորածին որդու առաջին լուսանկարները․ տեսանյութ


Դերասաններ Էմման ու Վահեն ծանոթացան աշխատավայրում՝ նկարահանման հրապարակում, երբ համատեղ մասնակցում էին գեղարվեստական ֆիլմի նկարահանումներին։

Նրանց ծանոթությունը ճակատագրական եղավ։ Նրանց հարաբերությունները հասան զարգացման այնպիսի մակարդակի, որ զույգը որոշեց ամուսնանալ։ Նրանք արդեն երեք տարի է ինչ ամուսնացած են և այսօր արդեն երկու ամսական երեխա ունեն։

Այս երկու ամիսների ընթացքում նրանք երեխայի լուսանկարները չէին հանրայնացնում և ահա Էմմա Շաբոյանը որոշել է ցույց տալ որդուն և վերջապես ծանոթացնել նրան հետևորդների հետ։

Որդուն շնորհել են Հովհաննես անունը, որը ամուսնու՝ Վահեի հայրիկի անունն է։ Դերասանուհին լուսանկարներին կից գրել է․ «Եկեք ծանոթանանք․․․ ես եմ, արդեն երկու ամսական»։ Փոքրիկն ուղղակի հրաշք է և կարծես նման է հայրիկին։

Այս մասին նաև մեկնաբանություններում նշել են Էմմայի հետևորդները, ովքեր մաղթանքներ և ջերմ խոսքեր են հղել փոքրիկ հրաշքին և դերասանների ընտանիքին։ Փոքրիկի ֆոտոշարքն առաջարում ենք դիտել վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: