«Դա պատճառ չէ, որ մինչև հիմա չեմ ամուսնացել, ժամանակն է՝ ունենամ իմ ընտանիքը»․ Եվա Բաղդասարյանը խոսել է անձնական կյանքի մասին


Եվա Բաղդասարյանին հեռուստադիտողն արդեն 10 տարի է, ինչ տեսնում է էկրաններին։ Այժմ նկարահանվում է «Օջախի երգը» նախագծում։ Եվան անկեղծանում է, որ վաղուց է հետևել Ելենա Արշակյանի նածագծերին և միշտ ցանկություն է ունեցել նկարահանվել հեռուստասերիալներում և առաջարկին անմիջապես համաձայնել է։ Եվայի խաղընկերը Կարեն Ասլանյանն է։

Պատմում է, որ իրեն միշտ բացասական կերպարներում են տեսնում, նաև նշում է, որ իրեն դուր են գալիս բացասական դերերը։ Փոքր հասակում երազում էր դերասանուհի դառնալ և կերտել բացասական կերպարներ։ Կոլեկտիվն այդքան էլ խորթ չէ դերասանուհուն։ Մեծ մասին ճանաչում էր, մյուսների հետ նույնպես շփվում է։

Առանձնացրեց Ալեքսանդր Բաբասյանին, ում հետ 1-ին անգամ է խաղում։ Նկատում է, որ նրա հետ բավականին հեշտ է աշխատելը։ Եվան 16 տարեկանից այս ոլորտում է։ 1-ին անգամ հեռուստադիտողը նրան տեսավ «Հրեշտակների դպրոցը» հեռուստասերիալում։ Նշում է, որ զբաղվածության արդյունքում տուժում է անձնական կյանքը։

Սակայն, խոստովանում է, որ դա պատճառաբանություն չէ միայնակ մնալու համար։ Ուղղակի չի հանդիպել 2-րդ կեսին։ Դերասանուհին խոստովանում է, որ եթե օրերից մի օր հանդիպի նրան և ընտրության առաջ լինի՝ ընտանիք, թե կարիերա․ առանց մտածելու կընտրի ընտանիքը։

«Արդեն ժամանակն է, որպեսզի ունենամ իմ ընտանիքը, երեխաները։ Անկեղծ ասած, չգիտեմ՝ հոգեպես պատրա՞ստ եմ այդ ամենին, թե՞ ոչ, բայց, երևի, պատրաստ եմ։ Երբ սիրելիս հայտնվի, ավելի հստակ կկարողանամ որոշել։ Միայն թե չեմ ուզում, որ կողակիցս ճանաչված մարդ լինի, չգիտեմ ինչու, երևի այն բանի համար, որ խանդոտ եմ»,- ասաց նա։


Понравилась статья? Поделиться с друзьями: