Գևորգ Գրիգորյանը «Ամեն տարի Գարնանը» հեռուստասերիալում այլևս չի նկարահանվի՞


Ինչպես հայտնի է հեռուտադիտողին և հատկապես դերասան Գևորգ Գրիգորյանի երկպագուներին՝ վերջինս նկարահանվում է «Ամեն տարի Գարնանը» հեռուստասերիալում։ Քննարկումներ են պտտվում, որ դերասանն այլևս չի նկարահանվելու վերոնշյալ սերիալում։

Այն, որ Գևորգը հրաշալի և պրոֆեսիոալ դերասան է դրանում կասկած չկա։ Անկասկած է նաև նրա հայրենասիրությունը։ Ցանկացած տեսակի ոտնձգություն, որը կատարում  է թշնամին, Գևորգին անմիջապես տանում է սահման։

Դերասանը բազմիցս է արդեն ապացուցել, որ պատրաստակամ է լինել հայրենիքի սահմանին և կանգնել հերոս տղաների կողքին և օգտակար լինել միշտ։

Այս պատերազմը ևս բացառություն չէր։ Գևորգ Գրիգորյանն այս պահին էլ գտնվում է առաջնագծում և կվերադառնա, երբ խաղաղությունը հստակ կլինի։ Դերասանի երկրպագուներից շատերն են կարծում, որ Գևորգին այլևս չեն տեսնի հեռուստասերիալում, քանի որ այս պահին գլխավորը հայրենիք է։

Խաղաղություն ենք մաղթում մեր երկրին և անառիկություն՝ սահմաններին։ Թող որ բոլորը վերադառնան՝ անկախ հանգամանքներից։


Понравилась статья? Поделиться с друзьями: