Այսօր վաղ առավոտյան լուր է ստացվել այն մասին, որ հինգամյա աղջիկ է մահացել։ Աշխարհում ամենասարսափելին մանկահասակ երեխայի կորուստն է։ Դեպքը հայտնել են Գեղարքունիկի մարզի Վարդենիսի բաժնի «Վարդենիս» բժշկական կենտրոնից։

Այն լուսաբանել և հայտնել է է Գագիկ Շամշյանը։ Նա հայտնում է, որ առավոտյան ժամը հինգի սահմաններում վերը նշված հիվանդանոցում հրատապ կանչ է գրանցվել Խաչաղբյուր գյուղի հասցեներից մեկից։

Շտապ օգնության անձնակազմը անմիջապես մեկնել է և, ցավոք սրտի, տանից հիվանդանոց տեղափոխման ճանապարհին երեխան կյանքից հեռացել է։ Երեխան Արմինե Գ․-ն էր։ Բժշկական անձնակազմը նրա մոտ գրանցել է կենսաբանակն մահ։

Նախնական տեղեկությունների համաձայն երեխայի մոտ շնչառական խնդիրների առկայություն է եղել։ Նա կտրուկ վատացել է։ Ահազանգից հետո անձնակազմն անմիջապես եղել է հասցեում և հիվանդանոց չհասած՝ շտապ օգնության մեքենայում, հանկարծամահ է եղել։

Մեքենան այդ պահին գտնվում էր քաղաքի կենտրոնական մսում գտնվող հրապարակի մոտ։ Դեպքը կհետաքննվի և մանրամասները կպարզաբանվի։