Անի Երանյան և Մհեր Բաղդասարյան էկրանային զույգին հավանել են շատերը։

Անիին և Մհերին հետևում են հազարավոր օգտատերեր, որոնց մի մասի ուշի ուշով սպասում է զույգի սիրային հարաբերությունների հաստատմանը, իսկ ոմանք էլ շարուակում են պնդել, որ նրանց հարաբերություննրերը էկրանից այն կողմ ավարտվում են։ Անին և Մհերը ուղղակի անչափ հավանել են այսչափ շատ ուշադրությունն ու չդադարող խոսակցությունները։

Սակայն նրանք համառորեն լռում են՝ շարունակելով մեկը մյուսից ռոմանտիկ բովանդակությամբ հոլովակների հրապարակումը։ Այս անգամ հրապարկամամբ է հանդես եկել Անին։ Հոլովակը, որը դերասանուհին հանրայնացրել է, բավականին զվարճալի է ստացվել։ Այնտեղ Անին ղեկին է և ցանկանում կայանել մեքենան։

Այդ հարցում՝ որպես աշխատակից, նրան օգնում է Մհերը։ Իսկ վերջում Անին մանրադրամով վճարում է։ Նկատելի է, որ Անին ու Մհերը առօրյան նույնպես միասին են անցկացնում։

Նրանք միասին են միջոցառուների ժամանակ, սրճարանում և այլն։ Զվարճալի հոլովակը ներկայացնում ենք վարը կցված տեսանյութում։