«Բա հիմա էլ երկիրը չի կործանվո՞ւմ, տղե՛րք, ինչո՞ւ եք լռում, ո՞ւր եք կորել․․․»․ Գեղամ Օհանյան


Գեղամ Օհանյանը գրել է, որ 1 շաբաթ է «գզվրտվոց» չկա, քանի որ բոլորն արդեն սպառել են իրենց։ Ընդգծել է, որ 1 շաբաթ է դավաճաններ չկան։ «Հիմա էլ երկիրը չի կործանվո՞ւմ, տղե՛րք, ինչո՞ւ եք լռում, ո՞ւր եք կորել։

Գնացե՞լ եք հանգստանալու, որ նոր ներկայացումներով վերադառնա՞ք»,- գրել է Գեղամը։

Գրառման վերջում խոնարհում է հայտնել մարդկանց, ովքեր այս իրավիճակը ըմբռնում են։ Նշել է՝ դրանք այն մարդիկ են, որոնց կյանքը պատերազմից հետո բեկվել է։ Դրանք այն մարդիկ են, որոնց համար անկախ տարատեսակ հանգամանքներից՝ ամենից թանկը հայրենիքն է։ Եվ նրանք սկսել են գործ անել և քարը քարին դնել։

«Հայրենիքը իրենցն է»,- ավարտել է գրառումը Գեղամ Օհանյանը։ Օգտատերերը սոցիալական տարբեր հարթակներում համաձայնել գրառման հետ և նշել, որ երկիրը նորովի է պետք կառուցել։

Եվ, իրավամբ, նախ պետք է հայրենիքը սիրել, քանզի այլ տեղ լիարժեք երջանիկ ապրել ու արարել հնարավոր չէ։ Արարել ու շենացնել է պետք հայրենիքը և իր գրկում երջանիկ ապրել։


Понравилась статья? Поделиться с друзьями: