«Ապերախտ ժողովուրդ, դու դավեցիր քո 5000 անմեղ զոհերին, քո Արցախին․․․»․ Կարին Տոնոյանի քննադատական գրառումը


Խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ կապված շատերն արտահայտեցին ուրախություն, ոմանք՝ դժգոհություններ։

Սակայն ունենք այն, ինչ կա և եղածն իրողություն է։ Եղան կուսակցություններ, որոնք շնորհավորական ուղերծ հղեցին ՔՊ թիմին՝ , իսկ եղավ նաև կուսակցություն, որն արտահայտեց իր անհամաձայնությունը՝ արդյունքների հետ կապված։

Կարին Տոնոյանը կարծիքով է կիսվել համացանցային իր տիրույթում, որտեղ գրառել է և մեղադրելէ ժողովրդին իր ընտրության համար։

Նա գրել է․ «Ապերախտ ժողովուրդ, դու դավեցիր քո հինգ հազար զոհերին, Արցախին …… այս տեսակ ԱԺ-ով բոլոր որդեկորույս մայրերն ու հայրերը վերջնականապես զրկվեցին իրենց զավակների իրական կորստի պատճառների բացահայտման և արդար դատավճիռը տեսնելու հնարավորությունից…..

Կանգնեցիր իրենց անձնական շահին, անճարության պատճառով քեզ հայրենազուրկ անողների և ոչ թե կյանքը քեզ համար տվածների արդար պահանջի կողմը….. « Դե, եկ, վարդապետ, ու մի խենթացիր…..»։ ԱԶԳԸ կա, և նա դեռ կասի իր խոսքը……»։


Понравилась статья? Поделиться с друзьями: