Աննա Դովլաթյանին վաղուց արդեն բեմում չենք տեսնում։ Երգչուհին ընտանիք է կազմել և ունի մեկ դուստր։ Այս ընթացքում Աննան զբաղվում է իր երեխայի խնամքով և վայելում փոքրիկի հրաշալի տարիքը։

Դրա հետ մեկտեղ երգչուհին զբաղվում է նաև այլ գործով։ Նա դիզայներական ձևավորումներ է կատարում՝ նախատեսված միջոցառումների համար։

Նա մի քանի առիթներով նշել է, որ անչափ շատ է սիրում ծաղիկների հետ աշխատել։ Նրա խոսքով՝ այդ ընթացքում հանգստանում է, խաղաղվում և մեծ բավականություն ստանում։ Իսկ զբաղվել աշխատանքով, որը հաճույք է պատճառում, մեծ ձեռքբերում է։

Այս օրերին Աննա նոր լուսանկաներ է հանրայնացրել, որտեղ ներկայացել է ընտանիքով։ Դավիթի և Աննայի դուստրը բավականաչափ մեծացել է։ Գեղեցկադեմ աղջնակը աստղային ծնողների հետևորդների սիրելին է դարձել։

Նրանք ջերմ բարեմաղթանքներ են հղել փոքրիկ Կարինային և հավանումների արժանացրել լուսանկարները։ Աննայի հանրայնացված նոր լուսանկարները կգտնեք նյութին կից։