Անահիտ Սիմոնյանը պատմել է, թե ինչ էր խնդրել Հայկոն վերջին հաղորդագրության մեջ՝ կյանքի վերջին օրերն


Անահիտ Սիմոնյանը գրառում է կատարել և պատմել ուշագրավ և հուզիչ պատմություն, որը տեղի է ունեցել Հայկոյի կյանքի վերջին օրերին։

Անահիտը հանրայնացրել է մի լուսանկար որտեղ պատկերված է գեղեցկադեմ մի աղջկա հետ։ Երգչուհին նշում է՝ գեղեցկուհին Արմինեն է, ով Հայկոյի կյանքի վերջին օրերին դրական էմոցիաներ է պարգևել նրան։

Այնուհետև մասնավորեցնելով գրում է, որ Հայկոն վերջին հաղորդագրության մեջ խնդրել է, որպեսզի Անահիտը խնդրի Արմինեին մնալ իր հիվանդասենյակում և փոխանցել է վերջինիս հեռախոսահամարը։

Հայկոն միայն այդ բուժքրոջ հետ է իրեն հանգիստ և խաղաղ զգացել․ միասին զրուցում էին և երաժշություն լսում։ Անահիտի խնդրանքն Արմինեն անպատասխան չէր թողել և ամեն ժամ Հայկոյի կողքին է մնացել։

Նա տուն էր գնում, երբ Հայկոն քնած էր։ Եվ այդ ամենի համար Անահիտն անչափ շնորհակալ է բուժքրոջը, որ կարողացել է և համաձայնել է լինել նրա կողքին և այդքան դրական էմոցիաներ փոխանցել։


Понравилась статья? Поделиться с друзьями: