Այսօր հայտնի երգչուհի Սոֆիա Ռոտարուի ծննդյան օրն է․ նա տոնում է յոթանասուներեքամյակը։ Բարդ է հավատալ, բայց էստրադային աստղը հենց այդ տարիքին է։

Ապագա երգչուհին ծնվել է 1947-ի օգոստոսի յոթին, սակայն ծննդականի մեջ սխալմամբ նշվել է օգոստոսի ինը, ուստի նա երկու անգամ է ծննդյան օրը տոնում։ Սոֆիան ծնվել է ուկրաինական Մարշինցի գյուղում՝ բանվորի և տնային տնտեսուհու ընտանիքում։ Ընտանիքում վեց բալիկ է ծնվել, որոնցից չորսն զբաղվել են երաժշտությամբ, սակայն ամենամեծ հաջողության հասել է Սոֆիան։ Նա արժանացել է գրեթե բոլոր պարգևների և տիտղոսների։

Նրա երգացանկն ավելի քան հինգ հարյուր երգ է պարունակում՝ ռուսերեն, ուկրաիներեն, մոլդավերեն, բուլղարերեն, սերբերեն, լեհերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն և անգլերեն։

Թեպետ նա կարիերան սկսել է որպես ժողովրդական երգչուհի, կարիերայի ողջ ընթացքում համարվել է էստրադային աստղ, որն իր ստեղծագործություններում օգտագործել է ռոքի, ռեփի և ջազի տարրեր։