Այսօր՝ հունվարի տասներկուսին, Ռուբեն Մաթևոսյանի տարեդարձն է։ Ժողովրդական արտիստը ծնվել է Սպիտակում։ Սիրված երգիչը Երևանի կոնսերվատորիայի շրջանավարտ է։

Տարիներ շարունակ իր երգով ու արվեստով, յուրօրինակ կատարումներով հիացրել է և այսօր էլ հիացնում է հանդիսատեսին։ Նրա երգացանկը լի է ինչպես ժողովրդական, աշուղական, ժամանակակից երգերով, այնպես էլ ռոմանսներով։

Նրա առավել լայն ճանաչում ձեռք բերած ստեղագործություններն են Հորովելը, Շերամի Պարտեզում վարդ էր բացված, Դու իմ մուսան ես, Ջիվանու Ձախորդ օրերը, Առնո Բաբաջանյանի Չքնաղ երազ և այլն։ Չքնաղ երազը վբավականին սիրված և լայն ճանաչում գտած կատարում է։

Ռուբեն Մաթևոսյանին նրա երկրպագուները հնարավորություն են ունեցել տեսնել նաև ֆիլմերում։ Երգիչը նկարահանվել է Եռանկյունի, Սայաթ-Նովա, Ո՞վ կոտրեց ձայնասկավառակը և Մեր բակը ֆիլմերում։

Արժանացել է մի շարք պարգևների և կոչումների՝ Երևանի պատվավոր քաղաքացի, Պատվո շքանշան, Մովսես Խորենացու մեդալ և այլն։ Շնորհավորում ենք երգչին տարեդարձի առիթով և լավագույն մաղթանքները հղում։