Գոհար Վարդանյանիր բնույթով բացառիկ էր խորհրդային տարիներին: Նա այն լեգենդար հետախույզներից էր, ում կյանքը մշտապես եղել է առեղծվածային գաղտնիքի շղարշի տակ:

Գոհար Վարդանյանը ծնունդով Գյումրիից է: Նրա աշխատանքային ծածկանունը եղել է Անիտա: Գոհարը մեկ այլ հայտնի հետախույզ Գևորգ Վարդանյանի կինն է: Գոհարի ընտանիքը Հայաստանից Իրան է տեղափոխվել այն ժամանակ, երբ Գոհարը տասնվեց տարեկան է եղել:

Այստեղ տարիներ անց Գոհարն անդամագրվում է հետախուզական խմբակի աշխատանքների մեջ, որտեղ էլ ծանոթանում է իր ապագա ամուսնուն:

Նրանք ամուսնանում են այն ժամանակ, որբ խմբակի հետախուզական աշխատանքների արդյունքում հնարավոր է լինում կանխել Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի դեմ ծրագրավորված մшհшփnրձը:

Նրանց հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Թեհրանի հայկական եկեղեցում: Սակայն այս ամուսնությունը զույգի համար միակը չի եղել:

Ելնելով իրենց գործունեությունից՝ այս զույգն ամուսնացել է երեք անգամ:Գոհար Վարդանյանը մահացել է 2019 թվականի դեկտեմբերի տասնիննին՝ հետմահու պարգևատրվելով Պատվո շքանշանով: