Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն այսօր բոլորում է ծննդյան վաթսունինը տարին։ Նա ծնվել է Շամխորի շրջանի Ջագիր գյուղում, որն այդ ժամանակ պատկանում էր Խորհրդային Ադրբեջանին։ Նա մեծացել է հայկական միջավայրում։

Տարիներ անց Խառատյանների ընտանիքը նախ տեղափոխվում է Շամխոր, ապա արդեն Հայաստան։ Շամխորում նա նկատել է, թե ինչպիսի տագնապներ կան հայերի հոգու ներսում թուրքերի հետ շփումների ժամանակ։

Ապագա ազգագրագետը սովորել է ԵՊՀ-ին կից՝ նախ ֆիզմաթ, ապա պատմության և հասարակագիտության բաժնում։ Ամուսնացել է համակուրսեցու հետ։ Նրա ամուսինը ազգագրագետ Զավեն Խառատյանն էր, ով արդեն հրաժեշտ է տվել կյանքին։

Ամուսնու հետ է Հրանուշ Խառատյանը ընտրել ազգագրագետի մասնագիտությունը։ Նա հեղինակել է տարբեր արժեքավոր գիտական ուսումնասիրություններ։

Հրանուշ և Զավեն Խառատյանները երկու զավակների ծնողներ են․ նրանք նրանք դուստր և որդի ունեն՝ Լուսինեն ու Արսենը, ովքեր ևս զբաղվում են արժեքավոր ուսումնասիրություններով ու գործունեությամբ։