Գեղեցկուհի հաղորդավարուհի և մոդել Լուսինե Թովմասյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ հուզառատ գրառմամբ։

«Ահա մեր նոր փոքրիկը»,- գրել է Լուսինեն՝ զետեղելով փոքրիկի՝ հրաշք քոթոթի լուսանկարները։

Գեղեցկուհին նշել է՝ շնիկի անունը դեռ չեն որոշել։ Նա հետևորդներին առաջարկել է տարբերակներ գրել։ Մակագրությանը կից Թովմասյանը #հասկի, #մերնորընկեր, #տղա։

Լուսինեն նաև զամբյուղի մեջ է լուսանկարել փոքրիկ շնիկին՝ քնած վիճակում։

Նա մակագրել է լուսանկարը․ «Շատ համովնա»։

Մյուս լուսանկարում գեղեցկուհին գրկել է քոթոթին՝ գրելով․ «Սա Ալեքի համար ամենակարևոր նվերն է»։

Զետեղված լուսանկարներում Լուսինեն նաև ամուսնու հետ է պատկերված՝ ընտանիքի նոր անդամի հետ։ Մյուս լուսանկարում էլ ամուսինը հասկիի հետ է։

Փոքրիկ քոթոթը, երբ քնած չէ, խաղում ու զվարճալի կերպով վազվզում է Արիանայի հետ։

Իրապես, շան առկայությունը մեծ ուրախություն է բալիկների համար։ Չկա այնպիսի բալիկ, որ փոքր տարիքում չերազի հրաշք շնիկ ունենալու մասին։