Ահա թե որտեղ է անցկացնում Հասմիկ Խոջյանը մեղրամիսը


Հասմիկ Խոջյանն օրեր առաջ ամուսնացավ։ Նա անչափ երջանիկ օր է ունեցել։ Դերասանուհին գեղեցիկ և յուրօրինակ էր կազմակերպել հարսանեկան արարողությունը։ Ամեն դետալ մանրակրկիտ մտածված էր։ Հասմիկը օրվա ձևավորման համար ընտրել էր կապույտ և սպիտակ երանգները։

Ամեն բան տիեզերքի թեմայով էր, քանի որ հարսանիքի համար նա ընտրել է «Մեր սիրո տիեզերքը» խորագիրը։ Տարոսիկները նույնպես տիեզերական թեմատիկայի մեջ են եղել, որնոց վրա գրված էր․ «Մեր սիրո տիեզերքը»։ Հարսանիքն անչափ ուրախ է անցել։

Հարսնացուն ինսթագրամյան պատմություններ բաժնում պատմել է, որ անգամ երեխաներն այնքան էին պարել, որ ծնողները գրկած են տարել նրանց տուն։ Իսկ վաղ առավոտյան Հասմիկ Խոջյանը հայտնել, որ ամուսնու հետ մեկնում է մեղրամիսը վայելելու։

Սկզբում դերասանուհին չգիտեր, թե ուր է մեկնում։ Տոմսերը նվեր է եղել և Հասմիկը այն կարող էր բացել միայն օդանավակայանում։ Նրանք այժմ Դուբայի օդանավակայնում են, որտեղից էլ մեկնել են Շրի Լանկա։

Մաղթում ենք նորապսակներին հաճելի հանգստյան օրեր, անվերջանալի սեր ու երջանկություն, երջանիկ օրը թող անավարտ մնա ողջ կյանքում։


Понравилась статья? Поделиться с друзьями: