Աշխատանքային ծանր շաբաթը քաղաքացիները մշտապես ցանկանում են ուրախ անցկացնել և հնարավորինս լիցքաթափվել և պատրաստվել հաջորդ շաբաթին։

Եվ ինչպես բոլորը, այնպես էլ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կիրակին հանգստացել է և հրալաի անցկացնել ոչ աշխատաբքային օրը։ ԱԺ նախագահը օրն անցկացրել է կնոջ և ընկերների ընկերակցությամբ և լիարժեք հանգստացել։

Նա հանգիստը նախընտրել է անցկացնել երևանյան գողտրիկ և ջերմ մթնոլորտում։ Վայրը, որտեղ հանգստացել և հրաշալի ժամանակ են անցկացրել, ողողված է եղել հին ու բարի երգերով, երևանյան տաք, ջերմ շնչով։ Իր կատարումներով հանդես է եկել Ֆորշը, ով ջերմացրել է ներկաների սրտերը։

Սիրված երգիչը վաղուց արդեն ասոցացվում է Երևանի հետ և ջերմ հուշեր արթնացնում ունկնդրների հոգում։ Միջոցառման ավարտին Ֆորշի հետ լուսանկարվել են բոլոր ներկաները։

Լուսանակրվել է նաև Ալեն Սիմոնյանը և այն հանրայնացրել համացանցային հարթակում։ Լուսանկարին կից Ալեն Սիմոնյանը գրել է՝ Երևանի ձայնը։