Facebook-ն ավտոմատացված գովազդ ստեղծելու նոր գործիք է թողարկել օգտատերերի համար:
Այսուհետև նոր, ժամանակակից ավտոմատացված գովազդներ ստեղծելու գործիքը օգտատերերի համար հիանալի միջոց կարող է դառնալ՝ մասնավորապես փոքր բիզնես նախաձեռնող սեփականատերերի համար: Սա նրանց օգտակար կլինի, քանի որ այդ մարդիկ չունեն շատ փորձ համապատասխան գովազդների կիրառումից և ուզում են գովազդել իրենց այսպես կոչված պրոդուկտը Facebook-ի հարթակում։
Սա աշխատում է պարզ ու հասարակ սկզբունքով: Ընդամենը մի քանի հստակ հարցադրումերի միջոցով գործիքը փորձում է հասկանալ տվյալ բիզնեսի ոլորտը և այն նպատակը, որին օգտատերը ցանկանում է հասնել գովազդով։ Այնուհետև սատանալով իրեն անհրաժեշտ պատասխանները, ստեղծում է մի համապատասխան լսարան, որը թիրախավորման կարք ունի։ Այս օգտակար գործիքը կարող է նաև ֆիքսված բյուջե կազմել գովազդի համար: Ավելին, օգտատերերը կարող են փոխել բոլոր ներկայացված տարբերակներն ու դետալները