70 տարեկան տատիկը մեկ տարվա ընթացքում աղբից  մաքրել է ավելի քան  52 լողափ


70 տարեկան տատիկը մեկ տարվա ընթացքում աղբից  մաքրել է ավելի քան  52 լողափ:

Արդեն մոտ է ամառը և մարդկանց մոտ ցանկություն է առաջանում գոնե մի օր հանգստանալ ծովափում: Ցավոք սրտի հանգստացողները ծովափում հանգստանալուց հետո թողնում են մեծ քանակությամբ աղբ, որը  քամու հետևանքով հայտնվում է ջրի մեջ և վնասում  ջրային կենդանական աշխարհին: Սա  վտանգավոր կարող է դառնալ նաև հենց մարդկանց համար:

Մարդիկ պետք է լրջորեն մտածեն մեր մոլորակն աղբանոցի վերածելու մասին, չէ որ սա մեր տունն է , ինչպես կարելի է քեզանրց հետո  ամենուր  աղբ թողնել: Յուրաքանչյուր մարդ պետք է գիտակցի  և հասկանա խնդրի լրջությունը և  որ չպետք է  աղբ լցնի ամեն պատահած տեղ:

Տեսանյութում դուք կտեսնեք  70 տարեկան կնոջը, որը  մեկ տարվա ընթացքում աղբից մաքրել է 52 լողափ: Դա  եղել է ահռելի ծանր աշխատանք: Բայց նա հիմա էլ կանգ չի առնի: Նա կշարունակի իր այդ գործը, որին արդեն շատերն են միացել:

Մոլորակին, որը յուրաքանչյուրիս տունն է, պետք է  խնամքով  վերաբերվենք:


Понравилась статья? Поделиться с друзьями: