«43 օր լեչոյով ու մուրաբայով ենք ապրել»․ Էրիկը և նրա մայրը մանրամասներ են պատմել գերությունից․ տեսանյութ


Ինչպես հայտնի է, հունիսի տասներկուսին տասնհինգ հայորդի վերադարձան գերությունից, ինչն անսահման մեծ ուրախություն պատճառեց յուրաքանչյուր հայի։

Տասնհինգ հայորդիների մեջ էր  նաև հայտնի դարձած Էրիկը, ով որոշ մանրամասներ է հայտնել գերությունից։

Էրիկը պատմել է, որ սկզբնական շրջանում կռվել են Ջաբրայիլում, ապա նահանջել են Հադրութ, որտեղ կռվել են, ապա նահանջել են։

Հոկտեմբերի 9-ին Էրիկը վիրավորվել է․ փամփուշտը մտել է ոտքը և հասել մեջք։ Փափուշտը ներսում, սակայն ժպիտը դեմքին խոսում է Էրիկը։ Պատմել է, որ 43 օր թաքնված են եղել տներից մեկում և սնվել են «լեչոյով ու մուրաբայով»։

Տանը, որտեղ թաքնված են եղել տղաները ջուր չէր գալիս, տանտերը «ցիստեռնի մեջ» ջուր է ունեցել հավաքած։ Այդ ջուրն են խմել։ Հենց այդ տանի կտուրից էլ գտել են տղաներին և տեղափոխել Բաքու։

19-ամյա տղան նշել է, որ պայմանները նորմալ են եղել  և նրանց լավ են վերաբերվել։ Էրիկի պատմած մանրամասները կարող եք դիտել վարը ներկայացված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: