Վերջին օրերի իրադարձությունները, որոնք հայրենասեր քաղաքացու հոգում զգացմունքների իրարանցում առաջ բերեց, հուզել է բոլորին։ Դրանք այնպիսի զգացմունքներ են, որ հպարտությունն անգամ սրտովդ չէ։ Այս մասին է գրել նաև Նաիրա Զոհրաբյանը։

«Այս հերոս տղան համարվում է անհետ կորած։ Բոլորը փնտրում են այս զինվորին, ով մի ձեռքում ինքնաձիգը, մյուսում նռնակը՝ չհանձնվեց թուրքին։ Այդ կադրերը ադրբեջանական մեդիատիրույթում հրապարակվել են դեռևս 2021 թվականի նոյեմբերի 23-ին։

Պաշտպանության նախարարությունն այսօր արձագանքել է, որ դեռ չեն կարողանում նույնականացնել զինվորին, իսկ այլ աղբյուրներ պնդում են, որ նա անհետ կորած է։ Ըստ նիկոլական վիճակագրության՝ այս պահին ունեն 303 անհետ կորած և ևս 100 դի, որ պահվում է դիահերձարաններում՝ նույնականացված չէ։

Եվ քանի որ մինչ այսօր այս իշխանությությունը չի հրապարակել զոհված տղաների անունները, միանշանակ է, որ թե՛ զոհերի և թե՛ անհետ կորածների թիվը շատ ավելի մեծ է։

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հնարավորինս պարզեցրել է տղայի նկարը։ Գուցե հարազատները ճանաչեն»։ Զոհրաբյանի գրառումից ժամեր անց հերոսի ինքնությունը պարզվել է։ Նա Տարոն Հարությունի Անդրեասյանն է։